211652_close_icon
views-count4454 դիտում article-date 23:39 05-11-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 5-ին

1840 թ. – ծնվել է Գարեգին Սրվանձտյանը, հայ նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ (մահ. 1892 թ.): 1908 թ. – մահացել է Էնդրյու Գրահամը, իռլանդացի աստղագետ (ծն. 1815 թ.): 1913 թ. – ծնվել է Վիվիեն Լին, կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, 1930-40 ական թթ. ամենահայտնի դերասանուհիներից մեկը (մահ. 1967 թ.): 1914 թ. – Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարեց որպես իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: 1935 թ. – թողարկվեց Մոնոպոլիա խաղը: 1992 թ. – Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրեցին Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան: 2007 թ. – մահացել է Ալբերտ Յավուրյանը, հայ նշանավոր կինոօպերատոր (ծն. 1935 թ.): 2009 թ. – ԱՄՆ-ի զինված ուժերի Տեխաս նահանգում գտնվող Ֆորդ-Հուդ բազայում արմատներով մուսուլման ամերիկյան բանակի բժիշկ Նիդալ Հասանը սպանեց 13 զինծառայողի, ևս 30-ը վիրավորվեցին:

Նմանատիպ նյութեր