211652_close_icon
views-count3178 դիտում article-date 18:52 01-11-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 1-ին

1755 թ. – Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում խոշոր երկրաշարժ եղավ, որի հետևանքով մահացավ մոտ 100 000 մարդ: 1800 թ. – ավարտվեց Սպիտակ տան շինարարությունը և նույն օրը ԱՄՆ նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվեց այնտեղ: 1899 թ. – մահացել է Աղբյուր Սերոբը, հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1864 թ.): 1914 թ. – տեղի ունեցավ Կորոնելի ճակատամարտը, Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր մարտերից մեկը, Գերմանիան պարտության մատնեց Մեծ Բրիտանիային: 1968 թ. – մահացել է Պահարեն, ԽՍՀՄ արևմտահայ բանաստեղծ, դերասան (ծն. 1895 թ.): 1973 թ. – ծնվել է Այշվարիա Ռայը, հնդիկ ճանաչված դերասանուհի և մոդել, 1994 թ. Միսս Աշխարհ մրցույթի հաղթող: 1977 թ. – մահացել է Համազասպ Բաբաջանյանը, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (ծն. 1906 թ.): 1993 թ. – հիմնվեց Եվրոպական Միությունը:

Նմանատիպ նյութեր