98858 դիտում
16:15 06-11-2016
7-րդ օրը Սևանի փրկարարներին, ջրասուզակին ու Նորատուսի բնակիչներին հաջողվեց հայտնաբերել այն մոտորանավակը, որով ջրահեղձ էին եղել երիտասարդ տղաները. դիերի որոնումը շարունակվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Սևանա լճում շարունակվում է Նորատուս գյուղի բնակիչներ, 24-ամյա Ամուր Կյուրեղյանի և 25-ամյա Արևշատ Առաքելյանի դիերի հայտնաբերման աշխատանքները, որը ղեկավարում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությա պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը:
Ինչպես դեպքի վյարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Նորատուսի գյուղացիների, փրկարարների և ջրասուզակի հետ Սևանի ափից մոտ 13 կմ հեռավորության վրա հայտնաբերցին այն մոտորանավակը, որով երիտասարդները դուրս էին եկել լիճ:
Հիմա արդեն ջրասուզակը պատրաստվում է սուզվել լիճ և կատարել դիերի որոնողական աշխատանքներ՝ մոտ 25 մ խորության մեջ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/05/100386/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 5-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարները Սևանի ջրասուզակների հետ շարունակում էին Սևանա լճում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 2 բնակիչների՝ 24-ամյա Ամուր Կյուրեղյանի և 25-ամյա Արևշատ Առաքելյանի դիերի հայտնաբերումը։
Այդ օրը 6-րդ օրն էր, որ փրկարարների, ջրասուզակների հետ մի մարդու նման ողջ գյուղը գյուղապետի և Գեղարքունիքի փոխմարզպետ Հակոբյանի գլխավորությամբ անում էին ամեն անհնարինը, որպեսզի հայտնաբերեին ջրահեղձվածների դիերը։
Գյուղացիները մոտ 30 մոտորանավակներով ափից 12 կմ հեռավորության վրա Սևանա լճում տարբեր ուղղություններով կատարում էին որոնողական աշխատանքներ։
Աշխատանքները տեղում ղեկավարում էր Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը, ով իրավիճակի մասին տեղից տեղեկություններ էր հաղորդում փրկարար ծառայության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արման Ցոլակյանին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+