211652_close_icon
views-count129779 դիտում article-date 11:27 12-07-2022

Սևանի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով  Գագարին ավանում Range Rover-ի ուղղությամբ 25-ից ավելի կրակոցներ արձակելուց հետո դիմել էին փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնուհետև համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների հետ, հուլիսի 10-ին Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են Lada մակնիշի ավտոմեքենա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են հուլիսի 4-ին Գագարին ավանի վարչական տարածքում ինքնաձիգից կրակոցներ արձակել Range Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կատարելով հսկայածավալ աշխատանքներ, Կոտայքի մարզում հայտնաբերել էին Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի բազմաթիվ հետքեր:

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայր, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տար՝ ոստիկանների և քննիչների կողմից Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում կասկածելի Range Rover-ը հայտնաբերելու  համար:

Դատարանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անելուց հետո խորհրդակցական սենյակից վերադարձել և որոշել էր բավարարել միջնորդությունը:

Ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ նշված ավտոտնակում հայտնաբերել էին Range Rover-ը, որը ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ավտոքարշակի միջոցով տեղափոխվել էր ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել էին հուլիսի 4-ին, Գագարին ավանի սկզբնամասում:

Փաստի առթիվ Ա. Մխեյանի կողմից հարուցվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քր. օր-ի հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանություն և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով:

Հայտնաբերված Lada մակնիշի ավտոմեքենան է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 247+
247+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր