211652_close_icon
views-count3549 դիտում article-date 13:50 07-11-2016

Ռուսաստանի պատճառով ՆԱՏՕ-ում բարձր մարտական պատրաստվածություն կհայտարարվի

ՆԱՏՕ-ի շուրջ մի քանի հարյուր հազար զինվորականներ կբերվեն բարձր պատրաստվածության մակարդակի. Պատճառը, ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը, Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն են, հաղորդում է BBC-ն։ Times թերթին տված հարցազրույցում Սթոլթենբերգը ասել է, որ վերջին ժամանակներում Մոսկվան ակտիվացրել է իր գործունեությունը տարբեր ուղղություններով՝ բարձրացնելով իր ռազմական հզորությունը, ուսումնավարժանքներ անցկացնելով, ինչպես նաև լայնածավալ քարոզչություն տարածելով։ «Մենք պատասխանում ենք դրան մեր ամենամեծ ուժով»,-հավելել է դաշինքի ղեկավարը։ ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ ադամ Թոմսոնի խոսքով՝ խոսքը գնում է 300 հազար զինվորականների մասին։

Նմանատիպ նյութեր