211652_close_icon
views-count3642 դիտում article-date 20:45 07-11-2016

Նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին ընդառաջ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ արդեն իսկ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները: Նշվել է, որ մինչ այդ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվել են տեղային շաբաթօրյակները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նախատեսված տարածքները՝ առանձնակի ուշադրություն սևեռելով նաև բոլոր այն տարածքներին, որտեղ բազմաթիվ ծառեր էին վնասվել նախորդ շաբաթ տեղացած առատ ձյան հետևանքով: «Մեկ-երկու օրվա ընթացքում գույքագրեք բոլոր այն տարածքները, որտեղ վնասվել են ծառերը, որպեսզի դրանք լրացնենք նոր տնկիներով: Ինչ վերաբերում է նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին, ապա հստակ աշխատանքներ տարեք, որպեսզի դրանց, ինչպես և նախորդող տարիներին, ակտիվորեն մասնակցեն նաև մեր համաքաղաքացիներն ու շահագրգիռ կազմակերպությունները: Նախապես բոլորին ապահովեք համապատասխան տնկիներով և անհրաժեշտ պարագաներով, նաև նշեք այն տարածքները, որտեղ առավել նպատակահարմար է ծառատունկի իրականացումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր