2138 դիտում
14:28 10-04-2017
Նախապատրաստական աշխատանքներ կկատարվեն ապրիլի 15-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին ընդառաջ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ապրիլի 15-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել նախապատրաստական աշխատանքները՝ դրանցում ակտիվորեն ներգրավելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցները: «Սանիթեք» ընկերությանն էլ հանձնարարվել է ներգրավել լրացուցիչ ուժեր՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:
«Արդեն ավանդական դարձած համաքաղաքային միջոցառմանն ամեն տարի մասնակցում են ինչպես մեր համաքաղաքացիները, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներն ու շահագրգիռ կազմակերպությունները: Ակնկալում ենք, որ այս տարի ևս ներգրավվածությունը կլինի բավականին ակտիվ: Բնական է, որ առաջին հերթին հենց մենք՝ մեր աշխատակազմն ու ենթակա կառույցները, պետք է ցուցաբերենք լիարժեք ակտիվություն, ինչը, համոզված եմ, լրացուցիչ խթան կդառնա թե՛ մյուս կառույցների և թե՛ մեր համաքաղաքացիների առավել ակտիվ լինելու համար: Նախապես բոլորին ապահովեք համապատասխան տնկիներով և անհրաժեշտ պարագաներով, նաև մատնանշեք նախապես գույքագրված այն տարածքները, որտեղ առավել անհրաժեշտ է իրականացնել ծառատունկը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2250 դիտում
14:06 03-04-2017
Համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ Երևանում ընթանում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ
3639 դիտում
20:45 07-11-2016
Նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին ընդառաջ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները
4432 դիտում
23:11 17-07-2017
Հուլիսի 29-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
904 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»