211652_close_icon
views-count1025 դիտում article-date 20:07 09-11-2016

Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշեց, որ բարձր է գնահատում Գերմանիայի հետ համագործակցությունը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` ակնկալելով նոր գործակցության ծրագրեր: Դեսպանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, կարևորեց նախարարի հետ հանդիպումը ՀՀ կառավարության նոր ծրագրի առանձին կետերի շուրջ քննարկումների համատեքստում: Հաշվի առնելով, որ այդ ծրագրում մեծ կարևորություն է տրվում ՏՏ ոլորտին, Բերնհարդ Մաթիաս Քիեսլերը հայտնեց, որ Գերմանիա - Հայաստան համագործակցության մեծ հեռանկար է տեսնում այս բնագավառում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՏՏ ոլորտում համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հեռանկարները, «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներին գերմանական կողմի աջակցության հնարավորությունները: Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ Հայաստանի տրանսպորտային նոր համակարգի մշակման գործընթացին կմասնակցեն նաև գերմանացի մասնագետները` նկատի ունենալով Գերմանիայի զարգացած ուղևորափոխադրման համակարգն ու առկա փորձը: Հանդիպման ավարտին դեսպանն ընդգծեց, որ բոլոր քննարկված ծրագրերի շուրջ առաջարկությունները կներկայացնի գերմանական կողմին և հույս հայտնեց, որ այս հանդիպումը հիմք կդառնա հետագա առավել արգասաբեր համագործակցության համար: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր