211652_close_icon
views-count1098 դիտում article-date 19:09 15-11-2016

Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 15-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով դեսպանին` նախարարը հույս հայտնեց, որ մինչև օրս ձևավորված երկկողմ սերտ համագործակցությունը շարունակական կլինի: Ռիչարդ Միլսը, կարևորելով նախարարության հսկողության տակ գտնվող ոլորտների դերը Հայաստանի տնտեսության մեջ, պատրաստակամություն հայտնեց քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և համատեղ փորձել կյանքի կոչել դրանք: Հանդիպման ընթացքում քննարկվեց ճանապարհաշինական ոլորտում հնարավոր համագործակցությունը: Նախարարն անդրադարձավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրագործման ընթացքում ամերիկյան մասնավոր ընկերությունների ներդրումային հնարավորություններին: Անդրադառնալով ՏՏ ոլորտի համագործակցությանը՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կարևորում է Հայաստանում ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը, ինչպիսիք են «IBM»-ը, «Microsoft»-ը, «National Instruments»-ը, և այլն: Վ. Մարտիրոսյանն ընդգծեց նաև Հայաստանում զարգացած հեռահաղորդակցության ոլորտի ներուժը: Հանդիպման ավարտին ԱՄՆ դեսպանը հույս հայտնեց, որ բոլոր քննարկված հարցերի շուրջ հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ, մանավանդ, որ մի շարք ոլորտներում արդեն առկա է գործակցության հաջող փորձ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր