2165 դիտում
20:37 09-11-2016
Տեղի են ունեցել ընդլայնված կազմով քննարկումներ՝ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքի նախագծի շուրջ
ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում՝ Աժ փոխնախագահ Վահրամ Բալայանի և պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի առաջարկած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքի նախագծի շուրջ:
Քննարկմանը մասնակցում էին խորհրդարանի պատգամավորներ, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և նախարարության պատասխանատուներ:
Նախագծի հեղինակները, ներկայացնելով օրինագիծը, նշել են, որ նախնական ուսումնասիրություններ են կատարել ոլորտում, զրուցել բնակչության հետ և համապատասխան հիմնավորումներ են ստացել ոլորտի մասնագետների կողմից: Նրանք առաջարկել են հավասար պայմաններ ապահովել գյուղատնտեսության զարգացման բոլոր ծրագրերին:
Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն իր ելույթում նշել է այն բոլոր դրույթները, որոնք այս պահին կարող են խոչընդոտել կոոպերացիաների ծրագրին և ներկայացրել առաջարկներ՝ օրինագծում համապատասխան շտկումներ կատարելու համար:
Քննարկման ընթացքում պատգամավորները հեղինակներին են առաջադրել օրինագծի կազմակերպաիրավական կողմերին վերաբերող հարցեր:
ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանի առաջարկությամբ պատգամավորներին տրվել է երկու շաբաթ ժամանակ՝ ոլորտի մասնագետների և պատասխանատուների հետ խորհրդակցելու և նախագծում համապատասխան շտկումներ կատարելու համար:
Նմանատիպ նյութեր
890 դիտում
13:49 29-03-2015
Քննարկումներ՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի շուրջ
1542 դիտում
21:13 12-04-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ - ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը