211652_close_icon
views-count2753 դիտում article-date 16:13 10-11-2016

Իրաքում ոստիկանության հագուստով մարդիկ սպանում են խաղաղ բնակիչների. Amnesty International

Իրաքի ոստիկանության հագուստով մարդիկ Մոսուլից դեպի հարավ գտնվող գյուղերից մեկում ծեծել, իսկ հետո սպանել են մի քանի խաղաղ բնակիչների։ Այդ մասին բարձրաձայնել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, փոխանցում է BBC-ն։ Վերջինիս անդամները ներկայացրել են առնվազն 6 գազանային դեպք, որոնք կազմակերպել են «Իսլամական պետության» գրոհայինները։ Իրաքյան իշխանությունները դեռևս չեն արձագանքել AI-ի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման մեծ օպերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Իրաքյան 50 հազարանոց բանակին աջակցում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը, ինչպես նաև քրդական փեշմերգի զինյալները։ Նրանց են միացել նաև շիա և սուննի զինված խմբավորումները։ Իրաքյան բանակի տվյալներով՝ Մոսուլում դեռ մնում է մոտ 6000 ահաբեկիչ։

Նմանատիպ նյութեր