211652_close_icon
views-count43074 դիտում article-date 11:06 10-11-2016

Առեղծվածային դեպք Երևանում. «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում գտնվող վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում գտնվող գնացքի գծերի հարևանությամբ տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դի։ Այս պահին սպասում են, որպեսզի ժամանի դատական բժիշկը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Տեղի ունեցածը հանկարծամահության դեպք է, թե սպանություն, կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր