20524 դիտում
17:02 11-03-2023
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքը. Էրեբունու ոստիկանները ձեռք են բերել տեսագրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում՝ Տիգրան Մեծ 86 հասցեին հարակից վայրում, տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժանմանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի պարեկ Նարեկ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Սարգսյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն օպերատիվորեն ժամանած Հայաստանի Քննչական կոմտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մ. Միսակյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 66-ամյա Վարազդատ Ա.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա․ Գասպարյանի, վաշտի հրամանատար Ա․ Ստեփանյանի օպերատիվ գործողությունների շնորհիվ ձեռք են բերել դեպքի վայրի հարևանությամ տեղադրված տեսախցիկի տեսանյութը, որով երևում է, թե ինչպես է տղամարդը միայնակ քայլում ու հանկարծամահ լինում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+