71635 դիտում
08:42 11-05-2017
Արտակարգ դեպք Երևանում. «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլվել և թափվել է ներքևի պատշգամբի վրա ու մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի 1-ին շենքի պատշգամբներից մեկը փլվել և թափվել է ներքևի պատշգամբի վրա ու մայթին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, այդ պահին պատշգամբներից ոչ մեկում ու մայթին մարդ չի եղել:
Օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարարները, ովքեր վերամբարձ կռունկի օգնությամբ երկարատև աշխատանքներից հետո կարողացել են ամբողջովին քանդել պատշգամբները, հակառակ դեպքում այն կարող էր կրկին փլվել:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են ճանապարհի այդ հատվածի երթևեկությունը և կարգավորել այն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+