2494 դիտում
18:12 10-11-2016
ԱՄՆ նոր վարչակազմը կարող է Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարել. Սերգեյ Մինասյան
Դոնալդ Թրամփի գլխավոր թիմը կազմելու են hանրապետականների մի մասը` մարդիկ, որոնք որ ռեալպոլիտիկի՝ չափազանց կոշտ և ռեալ քաղաքականության կողմնակից են արտաքին քաղաքականության հարցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Մենք գիտենք, որ հանրապետականները միշտ ավելի կոշտ են եղել Ռուսաստանի նկատմամբ, բայց, մյուս կողմից, ռեալպոլիտիկի տեսանկյունից բխող մոտեցումներ են ունեցել. միշտ եղել են կարևոր հարցերի շուրջ համաձայնության փորձեր»,- ասաց նա՝ նշելով, որ նաև Ռուսաստանում եղած այն հույսերը, որ հիմա մեղրամիս է լինելու, այդքան էլ իրական չեն։
«Ես անգամ չեմ բացառում, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը կարող է Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարել»,- ասաց նա։
Նմանատիպ նյութեր
11895 դիտում
09:17 15-03-2022
Ուկրաինան հայտարարել է, որ երկուշաբթի օրը «կոշտ» բանակցություններ է վարել Ռուսաստանի հետ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
715 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1477 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա