2887 դիտում
16:34 12-11-2016
Սիրիական բանակը գրոհում է Հալեպի արևմուտքում տեղակայված ահաբեկիչների վերջին հենակետը
Սիրիայի կառավարական ուժերն այսօր առավոտյան սկսել են հատուկ կրակահերթերը Հալեպի արևմտյան հատվածում՝ Ռաշիդիմ թաղամասում տեղակայված ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որոնք գրոհայինների վերջին հենակետերն են։ Այդ մասին հայտնել է «Ալ-Մաադին» հեռուստաալիքը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր սիրիական բանակին հաջողվել է ապստամբ աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել Հալեպի «Ալ-Ասադ» շրջանը։ Բացի այդ, համատեղ ուժերով նրանք դուրս են շպրտել Մինյան գյուղում գտնվող ահաբեկիչներին։ Գյուղը գտնվում է նշված թաղամասից ոչ հեռու։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահին դաժան մարտեր են ընթանում նշված թաղամասի մերձակայքում կառավարական ուժերի և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ճյուղ համարվող «Ջեյշ ալ-Ֆաթհ» զինված կոալիցիայի զինյալների միջև։ Ռաշիդին թաղամասում են գտնվում խմբավորման մի քանի զինպահեստներ ու հրամանատարական կետեր։
Նմանատիպ նյութեր
7735 դիտում
23:17 04-06-2017
Հալեպի արևելքում սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի գրոհայինների ամենախոշոր հենակետը
1974 դիտում
15:18 06-08-2016
Սիրիական բանակը հետ է մղել Հալեպի հրետանային բազայի վրա ահաբեկիչների գրոհը
3864 դիտում
19:06 30-09-2020
Ինչպես է հայկական զինուժը գրոհում հակառակորդի հենակետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
613 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
544 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
967 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը