211652_close_icon
views-count7795 դիտում article-date 23:17 04-06-2017

Հալեպի արևելքում սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի գրոհայինների ամենախոշոր հենակետը

Հալեպ նահանգի արևելքում ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենախոշոր հենակետը` սիրիական բանակը վերադարձրել է Մասքանա բնակավայրի վերահսկողությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Կառավարական զորքերը և նրանց դաշնակից ուժերը վերադարձրել են Մասքանայի լիարժեք վերահսկողությունը՝ ոչնչացնելով ԻՊ-ի ահաբեկիչների ամենախոշոր հենակետը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքերով՝ բնակավայրում արդեն աշխատում են սակրավորները, որոնք սկսել են պայթուցիկ սարքերի և ականների որոնման և վնասազերծման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր