22722 դիտում
17:10 12-11-2016
«Գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների խմած վարորդներն իրենց «երկաթյա նժույգներով» տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական մեծ թվով օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 38 ավտոմեքենա, որոնցից 28-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, մյուս մասն էլ կամ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, կամ էլ անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները։
«Տուգանային հրապարակ» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ «գոլդ համարանիշներով», վարորդները կատարած օրինախախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին դիմում է բոլոր վարորդներին՝ ալկոհոլ օգտագործած վիճակում չնստել մեքենայի ղեկին, ինչպես նաև սթափ վարորդներին՝ չարհամարհել ու չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, ելնում է իրենց ու մյուսների անվտանգությունից, հակառակ դեպքում բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11180 դիտում
12:50 23-03-2017
Խմած վարորդների՝ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ