211652_close_icon
views-count7161 դիտում article-date 10:51 14-03-2014

«Գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների օրինախախտ վարորդներն իրենց մեքենաներով տեղափոխվում են «ԳԱԻ պլաշադկա»

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է հայտնաբերել և վարչական պատասխանատվության ենթարկել այն օրինախախտ ու կարգազանց վարորդներին, ովքեր իրենց համարելով անպարտելի՝ չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները: Երեկ՝ մարտի 13-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել մեծ թվով «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, որոնց վարորդների նկատմամբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմվել են վարչական ակտեր: ՃՈ-ն շարունակելու է աշխատանքները և նման վարորդների հայտնաբերվելու դեպքում վարչական պատասխանատվության է ենթարկելու վերջիններիս: Նշված աշխատանքների կատարումը ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանի հանձարարականով դրվել է ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի վրա, իսկ վերջինիս ցուցումով Երևան քաղաքում աշխատանքների վերահսկողությունը դրված է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ պետ) հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սուրեն Խուդոյանի վրա: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր