211652_close_icon
views-count3847 դիտում article-date 11:52 13-11-2016

Մեծ Բրիտանիայում աճուրդի է դրվել աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան

Մեծ Բրիտանիայի աճուրդներից մեկում վաճառքի է դրվել 45 մլն ֆունտ ստեռլինգ (56 մլն դոլար) արժողությամբ՝ աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան: Այս մասին հայտնում է RBC-ն: Խոսքը գնում է 1962 թ.-ի արտադրության Ferrari 250 GTO կուպեի մասին, որի 3լ ծավալով V12 շարժիչը 300 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 100կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 6 վայրկյանում: Առավելագույն արագությաւնը կազմում է 270կմ/ժ: Հզոր կուպեն 1960-ականներին ԱՄՆ-ում և Ֆրանսիայում մասնակցել է բազմաթիվ մրցավազքերի: Նշենք, որ 2013 թ.-ին նախորդ դարի 60-ականների նմանատիպ սպորտային մեքենան վաճառվել էր 52 մլն դոլարով:

Նմանատիպ նյութեր