14415 դիտում
14:13 13-11-2016
Գորիսում ՀՀ ՊՆ N զորամասի մոտ բախվել են 20-ամյա վարորդի ВАЗ 2121-ն ու 41-ամյա վարորդի BMW-ն. ՊՆ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում՝ նոյեմբերի 11-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փատով:
Ժամը 10:30-ի սահմաններում Գորիս քաղաքի ՀՀ ՊՆ N զորամասի դիմացի ճանապարհահատվածում՝ Սյունիքի փողոցում, բախվել են Գորիս քաղաքի Ավանգարդ 2-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Նարեկ Իշխանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 77 VQ 977 համարանիշի և Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ փողոցի բնակիչ, 41-ամյա Գարիկ Վանեսյանի վարած BMW մակնիշի 34 CC 527 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Գ. Վանեսյանն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5329 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)