4845 դիտում
19:30 13-11-2016
1970 թվականին բացման ժամանակ Կանաչ կրակը աշխարհի ամենաբարձր քանդակն էր, որի բարձրությունը 9 մետր է
Սվեն Յոլանդերը` HSB-ի կամավորական միության ղեկավարը, պատվիրեց արձան այն բանից հետո, երբ տեսավ Վիկի Լինդստրանդի «Պրիզմա» ապակյա քանդակը՝ Նորչյոպինգում:
Արդյունքում HSB-ն «Կանաչ կրակը» նվիրեց կազմակերպության ֆոնդին նվիրատվություն կատարած Ումեոյի քաղաքապետարանին: Լենարդ Յուխանսոնը, որ 1970 թ. հավաքել էր քանդակը, 2013 թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ կրակներից մեկում թաքցրել է Մաո Ցզե-Դունի քանդակի պատկերը:
Գոյություն ունեն կարծիքներ, որ կայարանի վերակառուցման ընթացքում, որ տեղի էր ունենում 2013-2014 թվականներին, քանդակի շուրջ ավելացվել են սև գրանիտե սալիկներ:
Կանաչ կրակը բաղկացած է երեք ապակե սյուներից, որոնք վերին մասում բարակում են: Ապակյա սյուները պատրաստված են 9 մմ բարակ շերտերից, որոնք արտադրվում էին Շվեդիայում՝ Էմաբոդա ընկերության կողմից:
Ապակյա մասերը սոսնձված են էպոկսիդային սոսնձով, որպեսզի դիմակայեն դաժան կլիմային: Վեցմետրանոց արձանը կշռում է 45 տոննա և տեղադրված է բետոնե ծանր պատվանդանի վրա:
Նմանատիպ նյութեր
15822 դիտում
22:43 10-04-2016
1970 թվականին թողարկվեց առաջին «Ժիգուլի» ավտոմեքենան` ՎԱԶ-2101
31975 դիտում
19:29 16-11-2017
Ադրբեջանի երկրաշարժից տուժել է Տիգրանակերտի ամրոցի 1970 թվականին կառուցված շինությունը
2552 դիտում
22:17 29-05-2014
Մեքսիկա-1970. մոգական բրազիլացիները սեփականաշնորհում են Ժյուլ Ռիմեի աշխարհի գավաթը
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին