211652_close_icon
views-count4904 դիտում article-date 11:59 14-11-2016

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է իր առաջին պաշտոնական այցը կատարել Թուրքիա։ Ինչպես հայտնում է Sabah թերթը, այդ մասին Էրդողանն ասել է՝ պատասխանելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին լրագրողների հարցին։ Թուրքիայի նախագահը գտնում է, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։ Ավելի վաղ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլայնը հայտարարել էր, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենակարևոր ռազմավարական դաշնակիցն է, և Վաշինգտոնը պետք է շարունակի Անկարային աջակցել։ «Անկարայի հետ հարաբերությունները պետք է Նահանգների արտաքին քաղաքականության համար առաջնային դառնան»,-ասել էր Ֆլայնը։

Նմանատիպ նյութեր