211652_close_icon
views-count2794 դիտում article-date 13:03 14-11-2016

Դոնալդ Թրամփը կհրաժարվի ԱՄՆ-ի նախագահի՝ 400 հազար դոլար աշխատավարձից

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երբ Սպիտակ Տուն տեղափոխվի, ապա կհրաժարվի երկրի նախագահի՝ իրեն հասանելիք տարեկան աշխատավարձից, որը կազմում է 400 հազար դոլար։ «60 րոպե» հաղորդման ժամանակ հաղորդավարուհու հարցին Թրամփը պատասխանել է. «Ես երբեք այդ թեման չեմ մեկնաբանել, սակայն իմ պատասխանն է՝ ոչ։ Օրենքով ես պարտավոր եմ տարեկան 1 դոլարից ոչ պակաս աշխատավարձ ստանալ, այնպես որ թող լինի 1 դոլար»։ Հաղորդավարուհին, այդուհանդերձ, զգուշացրել է, որ խոսքը 400 հազար դոլարի մասին է, ինչին միլիարդատերը պատասխանել է, որ մեկ է՝ հրաժարվելու է իր աշխատավարձից։ Անդրադառնալով Հիլարի Քլինթոնի սկանդալային նամակագրության գործին՝ Թրամփը ասել է, որ, ճիշտ է, ինքը խոստացել էր, որ գործը կհանձնի հատուկ դատախազին, և չնայած Հիլարի Քլինթոնը «ինչ-ինչ վատ գործեր է արել», ինքը հարգում է Քլինթոնների ընտանիքին և չի ուզում նեղացնել նրանց. «Նրանք լավ մարդիկ են և ես չեմ ուզում, որ տուժեն»։

Նմանատիպ նյութեր