211652_close_icon
views-count2185 դիտում article-date 13:16 14-11-2016

Brent նավթը թանկացել է, WTI-ը՝ էժանացել

Նավթի միջազգային շուկայում անկայուն դինամիկա է արձանագրվել, ինչը պայմանավորված է նավթի հումքի գերավելցուկի պահպանման շուրջ շուկայի մասնակիցների մտավախությամբ։ Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, այսօր առավոտյան Brent էտալոն նավթի հունվարյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.7 ցենտով և 1 բարելի դիմաց կազմել 44.82 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխսյան թեթև նավթի դեկտեմբերյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 3 ցենտով՝ 1 բարելի դիմաց կազմելով 43.38 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր