211652_close_icon
views-count1589 դիտում article-date 11:36 18-12-2015

Brent նավթը թանկացել է, WTI-ը՝ էժանացել

Այսօր առավոտյան առևտրի միջազգային բորսաներում Brent էտալոն նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է, մինչդեռ WTI տեխասյան թեթև նավթինը՝ նվազել, ինչը փորձագետները պայմանավորում են ԱՄՆ-ում էներգակիրների պահուստների ծավալի աճի, ինչպես նաև այդ երկրի կենտրոնական բանկի կողմից բազային տոկոսադրույքների բարձրացման հետ: Մոսկվայի ժամանակով ժամը 08:41-ին Brent-ը Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել է 0,3 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 37,17 ԱՄՆ դոլար, իսկ WTI-ի գինը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.37 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 34,82 ՄԱՆ դոլար:

Նմանատիպ նյութեր