3991 դիտում
12:38 14-11-2016
Նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է խստորեն ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը
Նոյեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Անդրադառնալով նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Հերացի փողոցի 2/5 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունին՝ նախարար Երիցյանը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին հանձնարարեց ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայանններում և գազալցակայաններում, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես արձնագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ: Սկսելով մայրաքաղաքից՝ ստուգումներ անցկացնել նաև մարզերում:
Ա. Մկրտչյանը նշեց, որ բենզա և գազալցկայանները տեսչության ուշադրության կենտրոնում են, փորձագետներն անմիջապես կանցնեն հանձնարարականի կատարմանը և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացնեն տարված աշխատանքների արդյունքները:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 95 դեպքի:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ եղանակային կանխատեսումներին: Տնօրենի փոխանցմամբ՝ այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն նոյեմբերի 16-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որի հետևանքով կդիտվեն ձյան և անձրևի տեսքով տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով: Նոյեմբերի 18-19-ին տեղումները կդադարեն, սակայն արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի:
Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյնաը զեկուցեց, որ շարունակվում է ազդարարման համակարգերի տեղադրումը մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես Տավուշի սահմանամերձ համայնքները:
ՄԱԶԾ Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը նույնպես անդրադարձավ ազդարարման համակարգերի տեղադրմանը, նշեց, որ կատարվել են քարտեզագրման աշխատանքներ, որոնք ներառում են աջակցություն պահանջող գյուղական համայքներն ու քաղաքները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ճանապարհների անցանելիության և ուսումնական վարժանքների կազմակերպման մասին։
Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը զեկուցեց, որ նոյեմբերի 9-ին Սևանա լճում, ափից 13 կմ հեռավորության վրա, 31 մ խորությամբ հայտնաբերվել է հոկտեմբերի 31-ին անհետացած երիտասարդներից մեկի դին: ՄՓՎ պետի փոխանցմամբ՝ արդեն 15-րդ օրն է շարունակվում են մարզի Նորատուս գյուղի մյուս երիտասարդի որոնողական աշխատանքները և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան եղանակային պայմանները թույլ կտան:
Նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց լավ ծառայության համար և հանձնարարեց որոնողական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած երկու ջրասուզակներին՝ Ա. Ճզմաչյանին և Վ. Մելքոնյանին ներկայացնել դրամական խրախուսման:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Ա. Ճզմաչյանը և ջրասուզակ Վ. Մելքոնյանը որոնողական աշխատանքներ են իրականացրել մինչև 35 մ խորությամբ: Նախարար Երիցյանը հանձնարարեց նաև ակտիվացնել ջրասուզակների վերապատրաստման գործընթացը՝ լավագույն մասնագետների հետ հանդիպումներ և գործնական պարապմունքներ կազմակերպելով: Քննարկվեց նաև ստորջրյա որոնողական ժամանակակից սարքերի ձեռքբերման հարցը:
Նմանատիպ նյութեր
1830 դիտում
13:40 27-05-2015
ՀՀ վարչապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայանների նկատմամբ
2132 դիտում
19:44 13-03-2014
Գազալցակայանների խնդրահարույց գործունեությունը մտահոգության տեղիք է տալիս. Սուր անկյուն. տեսանյութ
3316 դիտում
21:07 12-05-2017
ՀՀ դատախազությունը Ոստիկանությանը և ՀՔԾ-ին հանձնարարել է ստուգել քրեական գործ հարուցելու հիմքերը
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից