5578 դիտում
18:50 14-11-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանը ծանոթացավ Գեղարքունիքի մարզի կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր, որտեղ ընթացքի մեջ է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով իրականացվող 20 կմ-ից ավելի ճանապարհահատվածների հիմնանորոգումը: Այդ նպատակով ներդրվել է շուրջ 3 միլիարդ 200 մլն դրամ: Այս ծրագրով մարզում հիմնանորոգվում են 3 ճանապարհահատվածներ:
Առաջինը Երանոս - Ծակքար ճանապարհահատվածն է, որտեղ վերականգնվող մոտ 6 կմ երկարությամբ հատվածը, միանալով Սևան - Մարտունի - Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի 4 համայնք կապում է Մարտունի քաղաքի և հարակից այլ համայնքների հետ: Շուրջ 6 միլիոն դրամ արժողությամբ այս ծրագրով նախատեսված աշխատանքների 30 տոկոսն արդեն իրականացված է:
Հիմնանորոգվող հաջորդ ճանապարհահատվածն ընդգրկում է Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները: Այստեղ նախարարին ներկայացվեցին կատարված աշխատանքների արդյունքները, նշվեց, որ նախատեսվող 10,5կմ-ից արդեն ասֆալտապատվել է 7,3 կմ-ը:
Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի խոսքով` հիմնանորոգումից հետո իրենց համայնքով անցնող ճանապարհահատվածում երթևեկության ինտենսիվությունն անհամեմատ մեծացել է: Նույն համայնքի բնակիչ Վրաստան Առաքելյանն էլ հիշեց, թե ինչ անմխիթար վիճակում էր գտնվում ճանապարհը:
«Ազգաբնակչության անունից շնորհակալություն եմ հայտնում հիմնանորոգման աշխատանքների համար: Այս մասշտաբի ու որակի աշխատանք մեր համայնքում չէինք տեսել»,- նշեց համայնքի բնակիչը:
Ավելի քան 15 տարի այս ճանապարհները չեն նորոգվել և եղել են դժվարանցանելի։ Բնակիչները երկար են սպասել այս հիմնանորոգմանը:
Ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հեռացվել է գոյություն ունեցող արդեն քայքայված ենթահիմքը և փոխարինվել նորով: Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ, վերականգնվում են նաև ջրահեռացման համակարգերը: Կատարվելու են ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ:
Տեղում ծանոթանալով և հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` նախարար Վահան Մարտիրոսյանը մեկ անգամ ևս կարևորեց կառուցվող ճանապարհի որակը, ընդգծելով, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածները պետք է երկար տարիների կյանք ունենան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը հավաստիացրեց, որ աշխատանքների նկատմամբ իրականացվում է խիստ վերահսկողություն, աշխատանքները կատարվում են որակով, շինարարական ընկերությունները գործածում են նորագույն տեխնիկա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3658 դիտում
14:39 10-02-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի տրանսպորտի և ճանապարհների նախարար Ջամշիտբեկ Կալիլովին
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան