211652_close_icon
views-count8260 դիտում article-date 23:25 14-11-2016

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են Կառավարության [url=https://www.e-gov.am/decrees/item/16368/]պաշտոնական կայքից[/url]:  Պատվիրակության կազմում, բացի ՀՀ վարչապետից, ընդգրկված են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր