211652_close_icon
views-count25316 դիտում article-date 11:30 15-11-2016

Գյումրիում բախվել են Opel Zafira-ն ու ինքնաշեն, առանց համարանիշի մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 29/6 հասցեի դիմաց բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 29-ամյա Հովհաննես Շաբոյանի վարած Opel Zafira մակնիշի 78 TA 788 համարանիշի ավտոմեքենան և 21-ամյա Հովհաննես Տանաշյանի վարած ինքնաշեն, առանց համարանիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավար Հ. Տանաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն; Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հետաքննիչ Նազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր