2185 դիտում
20:41 15-11-2016
ՀՀ Գլխավոր դատախազության, ՄԻՊ և Հ/Կ ներկայացուցիչները քննարկել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետությանը վերաբերող հարցեր
Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազությունում 13.10.16թ. հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության, ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել առաջին աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը և ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետության խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամները:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են քննարկվող հարցի շուրջ իրենց նկատառումները, ուսումնասիրությունները, առաջարկությունները:
Աշխատանքային քննարկման ընթացքում նախանշվել են մեխանիզմներ, որոնց կիրառման հնարավորությունը թույլ կտա կանխել կամ նվազեցնել քննության ընթացքում վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքերը, ապահովել այդ դեպքերի քննության արդյունավետությունը:
Նշվել է, որ քննարկված մեխանիզմների և դրանց կիրառման մեթոդաբանության, համատեղ, բազմակողմ ուսումնասիրման արդյունքում կմշակվեն գործնական կիրառման հստակ մեխանիզմներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, համագործակցության արդյունավետության նպատակով, աշխատանքային հանդիպումները դարձնել պարբերական:
Հասարակական կազմակերպությունների հետ՝ կախված դրանց գործունեության ոլորտներից, աշխատանքային հանդիպումները ՀՀ գլխավոր դատախազությունում կլինեն շարունակական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»