211652_close_icon
views-count13228 դիտում article-date 20:00 15-11-2016

Գյումրու «Սև բերդ» ամրոցում կանցկացվի ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկո. կհնչեն բացառիկ ստեղծագործություններ, որոնք դեռ չեն հնչել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ հանդիպում լրագրողների հետ՝ նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայանալիք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոյին նվիրված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայանալու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն, որի ընթացքում հնչելու են հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը: Ասուլիսին ներկա ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ Գյումրիում կայանալիք համերգը նշանակալի իրադարձություն է իր համար, քանի որ իր կենսագրական արմատներով սերտորեն կապված է Շիրակի, Գյումրիի հետ: Նա ասաց, որ այնտեղ ունի թանկ հիշատակներ, որոնք իրեն ուղեկցել են տարիներ շարունակ, երբեմն մտովի, երբեմն էլ իրենց ներկայությամբ: Նշեց, որ հենց այդ ամենն է մի տեսակ առավել հուզիչ և առավել պատասխանատու դարձնում այդ համերգը: Կոմպոզիտորը նաև շնորհակալություն հայտեց Երևանի պետական կամերային երգչախմբին, Հայաստանի պետական կամերային երգչախմբին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին, ովքեր հանդես են գալու համերգի ընթացքում: Համերգն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը նշեց, որ շարունակելու են նմանատիպ ծրագրեր իրականացնել «Սև բերդ» ամրոցում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պոտրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր