3899 դիտում
18:59 19-11-2016
Գյումրիում «Սև Բերդ» ամրոցում Տիգրան Մանսուրյանին նվիրված ստեղծագործական երեկո է կազմակերպվել
Գյումրու «Սև բերդ» ամրոցում երեկ անցկացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում հնչել են հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:
Երեկոն մեկընդմեջ համեմվել է սիրված կոմպոզիտորի հիշողություններով: Տիգրան Մանսուրյանի ընտանիքը Բեյրութից ներգաղթել է Հայաստան՝ Շիրակ: Հայաստանում առաջին տարիներն ապրել է Պեմզաշեն գյուղում, ապա 1947-ին տեղափոխվել Արթիկ, որտեղ՝ Արթիկի մշակույթի տանը ծանոթացել է երաժշտական գործիքի հետ:
Երեկոն ավարտվել է ֆիլմերում հնչած մանսուրյանական անմոռանալի երաժշտությամբ՝ անձամբ մաեստրոյի կատարմամբ: