211652_close_icon
views-count5319 դիտում article-date 21:50 15-11-2016

Օբաման գլխավորել է համաշխարհային առաջնորդների աշխատավարձերի վարկանիշային աղյուսակը

Ըստ Statista հետազոտական կենտրոնի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գլխավորել է համաշխարհային առաջնորդների աշխատավարձերի վարկանիշային աղյուսակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: ԱՄՆ նախագահի մեկ տարվա աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար: Նշենք, որ նոր նախագահ Դոնալ Թրամփը հրաժարվել է աշխատավարձից և հայտնել է, որ դրա փոխարեն ստանալու է 1 դոլար: Վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով տարեկան ստանում է 260 հազար դոլար աշխատավարձ: 3-րդ տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 234 հազար դոլար: Ֆրանիսայի նախագահը աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 194 հազար դոլար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցնում է 9-րդ տեղը՝ 136 հազար դոլար տարեկան աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր