211652_close_icon
views-count40990 դիտում article-date 11:59 22-10-2017

Toyota-ն գլխավորել է ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը. հետազոտություն

Ամերիկյան Consumer Reports հրատարակչության հետազոտության տվյալների համաձայն՝ Toyota մակնիշի ավտոմեքեաները գլխավորել են ամենաանվտանգ և հուսալի ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակը կազմելու նպատակով հարցվել է շուրջ 400 հազար ավտոսիրահար, ովքեր կիսվել են իրենց 640 հազար մեքենաների առկա խնդիրներով: Ամերիկյան շուկայում, ըստ հարցումների, Toyota-ն առաջատարն է ճանաչվել՝ շրջանցելով Lexus-ին: Երրորդ տեղում է նոր Kia Niro-ն: Թոփ 10-նյակում են նաև Audi, BMW, Subaru, Infiniti, Buick, Honda և Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր