211652_close_icon
views-count1563 դիտում article-date 15:48 22-02-2022

Հայ-Ռուսական համալսարանը շարունակում է գլխավորել ՌԴ բուհերի մեդիաակտիվության վարկանիշային աղյուսակը

Հայ-Ռուսական համալսարանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը ՌԴ բուհերի «Facebook» սոցիալական ցանցում մեդիաակտիվության ԹՈՓ-10 ամենամսյա վարկանիշային աղյուսակում (2022թ. հունվարի տվյալներ): 

ՀՌՀ-ն վերոնշյալ աղյուսակում առաջինն էր նաև 2021թ. դեկտեմբերի տվյալներով: 

Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության և գիտության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` վերոնշյալ վարկանիշում ներկայացված են ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո գտնվող 219 բուհերի ամենամսյա մեդիաակտիվության ցուցանիշները, որոնք արտացոլում են բուհերի կատարած աշխատանքը ռուսական գիտության և կրթության մասսայականացման ուղղությամբ: 

Բովանդակության գնահատման համար ընտրվել են 57 ցուցանիշներ, որոնք հնարավոր է հաշվարկել կամ տեսնել չափումների մեջ:

Վերջնական վարկանիշը ձևավորվում է երեք ցուցանիշներից` ԶԼՄ-երի հետ, ինչպես նաև սոցցանցերում և սեփական պաշտոնական կայքում բուհի կատարված աշխատանքի արդյունավետությունից: Ընդ որում` երեք ցուցանիշներն հաշվարկվում են առանձին-առանձին և ունեն իրենց տեսակարար կշիռը վերջնական բանաձևում: 

Նշենք, որ վերոնշյալ վարկանիշային աղյուսակն առաջին անգամ ներկայացվել է 2021թ. հուլիսին` «Ռուսական կրեատիվ շաբաթ» միջազգային փառատոնում: 

ՀՌՀ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր