15423 դիտում
22:29 15-11-2016
Գյումրի քաղաքում բախվել են հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան և Volkswagen-ը. վերջինն էլ հարվածել է ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 3/1 հասցեի՝ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի դիմաց բախվել են Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 25-ամյա Արթուր Սարուխանյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 ՕA 829 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 53-ամյա Աբրամ Մինասյանի վարած Ford Transit մակնիշի 521 ՏՕ 45 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ford Transit-ը հաշվառված է Գյումրու շտապօգնության կայանի հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5329 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)