50437 դիտում
22:52 04-08-2023
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունու հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան կանչով հիվանդի տուն մեկնելիս հարվածել է ճանապարհի մեջտեղում հայտնված «Զազո» կովին, բժիշկը, բուժքույրն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20․15-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան Սևան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 52 կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, կանչով հիվանդի հասցե մեկնելիս հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրն ու վարորդը մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Ներսես Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Վթարի մասին Ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով «Զազո» անունով կովը սատկել է։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և «Զազո» կովի սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+