211652_close_icon
views-count51729 դիտում article-date 13:10 16-11-2016

Ողբերգական ավտովթար Մալիշկա գյուղում. 28-ամյա վարորդը «06»-ով բախվել է հողաթմբին և տեղում մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 04։00-ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ շտապ բուժօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Մալիշկա գյուղ, որտեղ հայտնաբերել են տղայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մ. Դավթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու ՃՈ աշխատակիցները պարզել են, որ նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ, 28-ամյա Վաղինակ Նազարյանը, վարելով համագյուղացի, 32-ամյա Կարեն Շտոյանի անվամբ հաշվառված Վազ 2106 մակնիշի 07 55 AB տարանցիկ հաշվեհամարով ավտոմեքենան, Մալիշկա գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել հողե թմբին։ Վթարի հետևանքով Վ. Նազարյանը տեղում մահացել է։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր