211652_close_icon
views-count32263 դիտում article-date 19:37 16-11-2016

Երևանի թիվ 147 դպրոցի ՆԶՊ նորաստեղծ դասարանն անվանակոչվեց Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ոսկե Արծիվ շքանշանի ասպետ, Արցախի ազգային հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի դպրոցում տոն էր՝ կրթօջախի նորաաստեղծ ռազմագիտության դասարանը անվանակոչվեց նրա անունով: Ռ. Աբաջյանի բարեկամներն ու ընկերները, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների հետ մեկտեղ՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում, հերոսացած հայորդու շիրիմի առաջ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, որից հետո ուղևորվեցին նրա դպրոց: Երևանի Քանաքեռ-զեյթուն համայնքում գտնվող 147 դպրոցում, որտեղ սովորել է նաև Ռ. Աբաջյանը, մեկնարկեց Արցախյան հերոսի ծննդյան 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունը: Դպրոցի աշակերտների, ուսուցիչների և Պաշտպանության նախարարության «Զորական» համույթի համատեղ միջոցառումից հետո, ելույթի իրավունքը տրվեց բարձրաստիճան զինվորականներին, պաշտոնյաներին ու ազատամարտիկներին: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» միության նախագահ Յուրի Միքայելյանը, Ռոբերտ Աբաջյանի հայրիկին հանձնեց, ՂՊՎ սահմանած և Ռ. Աբաջյանին հետմահու շնորհված «հայրենիքի պաշտպանության համար» մեդալը, ինչից հետո տեղի ունեցավ դպրոցի վերանորոգված, վերակահավորված և Ռ. Աբաջյանի անունով անվանակոչված ռազմագիտության դասարանի բացման հանդիսավոր արարողությունը: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր