211652_close_icon
views-count6690 դիտում article-date 16:57 17-11-2016

Ստամբուլում ՌԴ հյուպատոսության շենքի մոտ կրակոցներ են հնչել. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության շենքի մոտ այսօր կրակոցներ են հնչել։ Այդ մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը։ Ըստ տեղեկությունների՝ շենքի հանդիպակաց Իսթիղլալ պողոտայի վրա 3 տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը հրազենից կրակոցներ է սկսել արձակել։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է 2 մարդ, վերջիններս հոսպիտալացվել են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպը որևէ առնչություն չունի ռուսական հյուպատոսության գործունեության հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր