211652_close_icon

Կահիրեում Իտալիայի հյուպատոսության շենքի մոտ պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

views-count1459 դիտում article-date 11:01 11-07-2015
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող Իտալիայի հյուպատոսության շենքի մոտ այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Ria Novosti-ն: Գործի է դրվել շենքի մոտ կայանված ավտոմեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքը: Պայթյունի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, փլուզվել է նաև հյուպատոսության շենքի ճակատային պատերից մեկը: Վիրավորներից 2-ը անվտանգության աշխատակիցներ են:

Նմանատիպ նյութեր