211652_close_icon
views-count223285 դիտում article-date 19:40 11-10-2018

Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում գտնվող «Նավակ» ռեստորանի մոտ հնչել են կրակոցներ. կան հրազենային վնասվածքներ ստացած վիրավորներ. հայտնաբերվել է հրկիզված ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոոռւ մարզում: Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող «Նավակ» ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Մհեր Անտոնյանի, ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքերն ու վիրավորների ինքնությունը: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում ոստիկանները հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի 35 PM 312 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված և այն մարելու համար ժամանել են Արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Կան տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ: Ժամանած ոստիկաններն ու քննիչները, զննության ենթարկելով ավտոմեքենան, ավտոմեքենայի մոտ և սրահում հայտնաբերել են 21 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արտաշես Ոսկանյանի անվամբ։ Ոստիկանների և քննիչների հետ աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ՝ Վանաձոր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 41-ամյա Գևորգ Նավոյանը, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, 37-ամյա Գրիգորի Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 44-ամյա Արմեն Սեդրակյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Գ. Նավոյանը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, Գ. Դավթյանը՝ «աջ ուսագոտու շրջանի հրազենային միջանցիկ վնասվածք, պարանոցի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, իսկ Ա. Սեդրակյանը՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև կրակոցները նշված անձինք «Նավակ» ռեստորանի 2-րդ հարկում մասնակցելիս են եղել սգո արարողությանը, որից հետո իջել են բակ և հնչել են կրակոցներ: Եթե ոստիկանները օպերատիվ չգործեին, հնարավոր է կրակոցները փոխադարձ լինեին, քանի որ բոլորս էլ գիտենք, որ սրանից լավ հոտ չի գալիս: Կրակելու էին իրար վրա: Բժիշկներն էլ անում են ամեն հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Ավետիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը օգտագործելը) 1-ին և 6-րդ կետերով (սպանության փորձ) և 235 հոդվածի հատկանիշներով: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր