4607 դիտում
20:46 17-11-2016
Թեհրանում դպրոցներն ու բուհերը փակվել են օդի աղտոտվածության պատճառով
Թեհրանի նահանգի շրջակա միջավայրի պահպանության վարչության որոշմամբ փակվել են մայրաքաղաքի բոլոր դպրոցները, ինստիտուտները, ինչպես նաև մանկապարտեզները, բացառությամբ Դամավանդ, Ֆիրուզքուհ և Փարդիս արվարձանների: Պատճառն օդի բարձր աղտոտվածությունն է: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությանը:
Թեհրանում արդեն երրորդ օրն անընդմեջ փակ են միջնակարգ ուսումնական հաստատությունները՝ նկատի ունենալով այն լուրջ ռիսկերը, որոնք կապված են մթնոլորտի աղտոտվածության հետ:
Գործակալության տվյալներով՝ Թեհրանում այս տարվա հոկտեմբերի 22-ից բնապահպանական խնդիրների պատճառով մահացել է 412 մարդ: Այժմ օդում կարծր մասնիկների քանակը երեք անգամ գերազանցում է առավելագույն թույլատրելի չափը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1111 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
880 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1093 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին