211652_close_icon
views-count161078 դիտում article-date 20:09 17-11-2016

Նոր մանրամասներ՝ Չարբախում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից. ձերբակալվածների մեջ է գեներալ-լեյտենանտի փեսան, իսկ դրդապատճառը եղել է Ճըվճըվ Արոյի խոշոր գումարային պատմությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրից ազատ է արձակվել Չարբախում աղմակահարույց սպանությունների փաստով քրեական գործի շրջանակում ձերբակալված, Շիրակի փողոցի 13 շենքի բնակիչ Անժելա Մանուչարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն քննիչի որոշմամբ ձերբակալվել են Շիրակի փողոցի 13 շենքի 5 բնակարանի բնակիչ, 27-ամյա Արտակ Նազարյանը, Շիրակի փողոցի 13 շենքի բնակիչ, 46-ամյա Պետրոս Իսրայելյանը, ով ավելի շատ հայտնի է Թոփալ Գեղամ մականվամբ և Երևան քաղաքի Խորենացի 11 շենքի 1 բնակարանում հաշվառված, սակայն ժամանակավորապես Երևան քաղաքի Վարդանանց 10 շենքի 22 բնակարանում բնակվող, 52-ամյա Ռուբեն Խաչատրյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս այս պահին ներգրավված են որպես վկաներ, իսկ Ռ. Խաչատրյանը ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի փեսան է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունների պատճառը եղել է այն, որ հանցագործ աշխարհում վարկաբեկված Արա Վարդանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Ճըվճըվ Արո մականվամբ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում բնակվող, ոսկու գործով զբաղվող ինչ- որ մարդկանց ժամանակին 20 հազար ԱՄՆ դոլար է տվել՝ ինչ-որ գործի մեջ դնելու և շահույթ ստանալու համար: Ճըվճըվ Արոյին այդ անձինք ժամանակին վերադարձրել են 18 հազար ԱՄՆ դոլար և խոստացել, որ որոշ ժամանակ անց առանց տոկոսների նրան պատրաստ են վճարել ևս 8 հազար ԱՄՆ դոլար, սակայն Ա. Վարդանյանը մերժել է այդ առաջարկը, ասելով, որ ինքը պետք է ստանա «չոր» 20 հազար դոլար: Մերժում ստանալուց հետո Ճըվճըվ Արոն դիմել է Թոփալ Գեղամ մականվամբ Պետրոս Իսրայելյանի օգնությանը, սակայն Պ. Իսրայելյանը իր աղբյուրներով ճշտել է, որ Ճըվճըվ Արոն ագահորեն «համը հանել է» և նրան հայտնել է, որ ինքը չի կարող այդ հարցով օգնել նրան ու այդ ժամանակ Ճըվճըվ Արոն ոչ տարել, ոչ բերել՝ Գեղամին ասել է. «Ուրեմն՝ եթե սկզբից մտել ես խաղի մեջ ու համաձայնվել ես ինձ օգնել ու հիմա ձեռքերդ լվանում ես, այդ գումարից մի բան էլ ավելի քեզանից ենք ստանալու»: Որոշ ժամանակ անց Ճըվճըվ Արոն ճշտում է, որ Մուշեղ Մուշեղյանը, ով ժամանակին եղել է Նորատուսցի եղբայրներ Արա և Ալիկ Բանդուրյանների վարձու կամակատարը, դիմում է նրա օգնությանը, խոստանալով, որ եթե Մուշեղը կարողանա Գեղամից ու վարդենիսցիներից ստանա ողջ գումարը՝ ինքը վարձահատույց կլինի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մուշեղյանը նախկինում իրոք եղել է Նորատուսցի եղբայրների թիմակիցը, սակայն 2 տարի առաջ նորատուսցիները մի քանի անգամ գումար են տվել Մուշեղին, քանի որ կասկածել են, որ նա առողջական խնդիրներ է ունեցել՝ որպեսզի նա զբաղվի իր առողջությամբ, սակայն եղբայրները ճշտել են նաև, որ Մուշեղը այդ գումարը օգտագործել է թմրամոլությամբ զբաղվելու մեջ կամ այլ նպատակներով, ինչպես մեզ հետ զրույցում նշում էին իրավապահ համակարգին մոտ կանգնած անձինք: Դրանից հետո եղբայրները վռնդում են Մուշեղին և այդ մասին շատ լավ իմանում է նաև Ճըվճըվը: Հանցագործություն կատարելու օրը Մուշեղը՝ զինված Մակրով տեսակի ատրճանակով, մի քանի հոգով գալիս են «Լիա» գեղեցկության սրահ, նախ դրսում են միմյանց հետ այդ թեմայի շուրջ զրույց ունենում, որից հետո Մուշեղն իջնում է նկուղային հարկ և գործի դնում Մակարով տեսակի ատրճանակը: Ծայրահեղ ծանր վիրավորին՝ Գևորգին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահանում է՝ տեղափոխում է Պ. Իսրայելյանի՝ Թոփալ Գեղամի տղան՝ Գոռը, ով աղմուկի ժամանակ տանից իջնում է ցած և տեսնելով վիրավորին՝ մեքենայով տեղափոխում է հիվանդանոց: Սակայն, մինչ մահացու հրազենային վնասվածք ստանալը՝ վիրավոր Գևորգը արդեն ներսում ընկերներին ասում է. «Տղերք, գազովի չի, մարտականա, էս ...ի տղեն նասմերծ խփումա»,- ու առաջ գնալով՝ բռնում է Մուշեղին: Վերջինս էլ կրակոցներ է արձակում և կրակոցներից մեկը անցնում է վիրավորի միջով և կպնում Մուշեղին, քանի որ, կարելի է ասել՝ «նրանք գրկախառնված են եղել» և այդ «գրկախառնվելու» արդյունքում Մուշեղը անկանոն կրակոցներ է արձակում, ինչի հետևանքով էլ մյուսներն էլ են հրազենային վնասվածք ստանում: Մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեց նաև, որ Թոփալ Գեղամի քավորը հայտնի գործարար, Շինանյութի Սերգեյն է, մինչդեռ Սերգեյը ոչ թե Գեղամի, այլ նրա տղայի՝ Գոռի քավորն է, ում էլ Սերգեյը տվել է իրեն պատկանող ավտոլցակայանը, որպեսզի աշխատացնի և այդ գումարով հոգա իր սոցիալական խնդիրները: Նորատուսցի եղբայրների անունը այդ գործում փորձում են ներքաշել ինչ-որ անձինք, այդ թվում նաև Մուշեղի ընտանիքի անդամները, ովքեր լավ գիտեն, որ 2 տարի առաջ Մուշեղին Նորատուսցի եղբայրները հեռացրել են իրենց շրջապատից ու հիմա այդ մարդիկ, փորձում են զոհերի արյունը օգտագործել իրենց նպատակին՝ փորձելով Նորատուսցի եղբայրներին ներգրավել այս քստմնելի հանցագործության մեջ, մինչդեռ քննչական մարմինների մեր աղբյուրներն ասում են, որ այդ ամենը մտածացին են և փորձում են քննչական մարմնին շեղել բուն հանցագործությունը բացահայտելուց: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Թոփալ Գեղամ մականունը Պ. Իսրայելյանը ստացել է, երբ մի քանի տարի առաջ ավտովթարի հետևանքով վնասել է ոտքը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/16/101383/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել Mercedes E430 մակնիշի 53 AA 333 համարանիշի ավտոմեքենան։ Նշված ավտոմեքենան պատկանում է նոյեմբերի 15-ին Շենգավիթ վարչական տարածքում աղմկահարույց սպանությունների փաստով որպես կասկածյալ ձերբակալված 46-ամյա Անժելա Մանուչարյանին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր