257358 դիտում
20:30 05-10-2019
Նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից. կասկածյալը նախկինում եղել է դատապարտված և դեպքից հետո մեղայականով ներկայացել է իրավապահներին. վիրավորներն էլ փրկվել են բժիշկների ու ոստիկանների շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com-[/url]ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ այսօր Վանաձորում աղմկահարույց սպանությունների մեջ հենց նա է կասկածվում, ով էլ հանցագործությունը կատարելուց հետո, երբ տեսել է, որ ոստիկանները րոպեների ընթացքում ժամանել են դեպքի վայր, մոտեցել է նրանց, և երբ համոզվել է, որ ոստիկանության ծառայողներ են, հայտնել է, որ ինքն է սպանել նշված անձանց, ինչից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Լոռու մարզային վարչություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ զոհերի թիվը կարող էր ավելի շատ լինել, եթե Վանաձորի ոստիկաններն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկները օպերատիվորեն չժամանեին, և հենց նրանք են բոլոր վիրավորներին շտապ տեղափոխել հիվանդանոց, որոնցից 4-ի կյանքը Վանաձորի բժիշկները կարողացել են փրկել, իսկ մեկն էլ տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, կասկածյալ Հ. Գրիգորյանը նախկինում 2 անգամ թմրամոլության համար դատապարտված է եղել, և բուժման նպատակով օրինական թմրամիջոց ստանալիս է եղել:
Իսկ մահացածների և վիրավորների մեջ նույնպես կան նախկինում դատապարտվածներ, և նրանցից մի քանիսը Հ. Գրիգորյանից թմրամիջոց են ուզել, սակայն վերջինս հրաժարվել է տալ, ինչին պատասխան է լսել, որ կամ «մեզ նարկոտիկով կապահովես, կամ հարազատիդ կբռնաբարենք»:
Եվ սպանության օրը, երբ հավաքվել են Հ. Գրիգորյանի տանը, որտեղ միշտ հավաքատեղի է եղել, Հ. Գրիգորյանը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել:
Այսօր Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են նաև ինքնաձիգ:
Քննչական խմբի ղեկավարը դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Գրիգորյանի նկատմաբ, և եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, Հ. Գրիգորյանը տեղափոխվելու է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137014/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137014/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Բազումի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ բաժնի պետեր Արթուր Մկրտչյանի, Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրի զննություն են կատարել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տարոն Թադևոսյանը, Զորի Բաբայանը, հատկապես կարևոր գործերով քննիչներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Մանուչարյանը, ավագ քննիչ Գարիկ Վերմիշյանը, քննիչ Վահան Այվազյանը: Վերջիններս փորձաքրեագետների հետ մանրամասն տեղազննություն են կատարել:
Տան մեջ հայտնաբերվել են հրազենից արձակված գնդակներ, գաղտնի փականով դանակներ, ներարկիչներ, բջջային հեռախոսներ, թմրանյութերի նմանվող իրեր: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ:
Նախամուտքում և սենյակներում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են սպանված 2 երիտասարդ տղայի դի, պարզել են նաև, որ հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է:
Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իսկ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գ. Հակոբյանի որոշմամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր:
Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են մահացածների և վիրավորների ինքնությունը:
Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը:
Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գևորգ Գևորգյանը, 29-ամյա Լևոն Ժամհարյանը, 25-ամյա Լևոն Խաչատրյանը և 21-ամյա Անդրանիկ Թադևոսյանը:
[b]Սպանության կասկածանքով ձերբակալված 46-ամյա Հակոբ Գրիգորյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0970782001570342139212908.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+