88612 դիտում
21:08 21-12-2016
Իրավապահները Չարբախում աղմկահարույց սպանությունների գործով որոնում են հանցագործ աշխարհում վարկաբեկված Ճըվճըվ Արոյին ու նրա տղային՝ Սերժուլիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից փնտրվում են Երևանի բնակիչներ Արա և Սերյոժա Վարդանյանները:
Վերջիններս կասկածվում են այս տարվա նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած կրակոցներին և սպանություններին մասնակցություն ունենալու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Վարդանյանը հանրությանը հայտնի, հանցագործ աշխարհում վարկաբեկված, Երևանի նախկին ավագանու անդամ, Ճըվճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանն է, իսկ Ս. Վարդանյանը՝ նրա որդին՝ քրեական պատմություններով հայտնի Սերժուլիկը:
Քննչական մարմինն ու ոստիկանները ունեն տեղեկություններ, որ ծեծկռտուքին ու կրակոցներին, որը հետո ավարտվել է սպանություններով՝ ակտիվ մասնակցություն են ունեցել նրանք:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/14/101212/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նոյեմբերի 14-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շանգավիթի քննչական բաժնից տուն էր ուղևորվել Երրոդմասցի Լյովիկի սպանության գործով որպես կասկածյալ կալանավորված Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը:
Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վերջինս նախօրեին՝ Երևանում Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում հնչած կրակոցներից տևական ժամանակ առաջ եղել էր նշված վարսավիրանոցի մուտքի մոտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել էր, որ նա այդտեղ հանդիպել է հանցագործ աշխարհում վարկաբեկված Ճըվճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդուն, ով գումար էր պարտք եղել Դավիթին ու Դավիթը վերցնելով գումարը՝ հեռացել էր նշված շենքից:
Իրավապահները նաև պարզել էին՝ հնչած կրակոցների ժամանակ որտեղ էր եղել Տլեի եղբայրը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում իրավապահներից մի քանիսն ասել էին. «Ցանկացած ինֆորմացիա նման աղմկահարույց քրեական գործերում մենք պարտավոր ենք ճշտել: Թեպետ հենց սկզբից էլ ունիենք նաև այն կասկածները, որ Տլեի եղբոր՝ Դավիթի անունը փորձում էին կապել այս սպանությունների հետ, որպեսզի շեղեին իրավապահներիս, սակայն մենք ցանկացած տեղեկատվություն ճշտում ենք, մանավանդ, մի այնպիսի դարաշրջան ենք ապրում, որ ամեն քայլափոխի տեսախցիկներ են և նույն տեսախցիկների շնորհիվ է հաստատվել Դավիթի անմեղությունը այս դեպքում, քանի որ հանցագործությունը կատարելու ժամանակ նա եղել է Նորագավիթում»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+