211652_close_icon
views-count3260 դիտում article-date 20:48 18-11-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 18-ին

1307 թ. – ըստ լեգենդի շվեյցարացի նետաձիգ Վիլհելմ Տելլը իր նետից արձակած աղեղով կիսեց որդու գլխին դրված խնձորը։ 1421 թ. – Նիդեռլանդներում ջրհեղեղի հետևանքով մահացավ մոտ 10000 մարդ։ 1624 թ. – մահացել է Յակոբ Բյոմեն, գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսանող և աստվածաբան (ծն. 1575 թ.)։ 1626 թ. – ավարտվեց Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի շինարարությունը։ 1723 թ. – հիմնադրվեց Եկատերինբուրգ քաղաքը։ 1877 թ. – ծնվել է Արթուր Սեսիլ Պիգուն, անգլիացի տնտեսագետ (մահ. 1959 թ.)։ 1962 թ. – մահացել է Նիլս Բորը, դանիացի հայտնի գիտնական, ֆիզիկոս (ծն. 1885 թ.)։ 2003 թ. – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում առաջին անգամ պաշտոնապես թույլատրվեց միասեռ ամուսնությունները։ 2005 թ. – մահացել է Արմեն Աբաղյանը, ատոմային էներգետիկայի բնագավառի հայ գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ԱԷԿ-ների շահագործման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն (ծն. 1933 թ.)։

Նմանատիպ նյութեր