211652_close_icon
views-count16854 դիտում article-date 14:32 18-11-2016

Ալավերդու թիվ 6 մանկապարտեզում տեղի ունեցած տոնական միջոցառումը նվիրված էր Երեխաների համաշխարհային օրվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 6 մանկապարտեզում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում՝ նվիրված Երեխաների համաշխարհային օրվան, որը նշվում է նոյեմբերի 20-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկապարտեզի փոքրիկ սաները հեքիաթների ու մուլտերի հերոսների կերպարների էին վերածվել։ Մթնոլորտը տոնական էր և ուրախ։ Փոքրիկները գեղեցիկ բեմականացումներ ցուցադրեցին, հնչեց երգ ու պար, ինչպես նաև արտասանություն։ Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հախվերդյանն իր խոսքն ուղղեց սաներին՝ մաղթելով նրանց ու աշխարհի բոլոր մանուկներին քաջ առողջություն, երջանիկ ու անհոգ մանկություն և որ ոչ մի մանուկ այլևս չտեսնի ցավ ու տխրություն։ Փոքրիկները պատրաստել էին նաև մի արկղ և այնտեղ նետեցին իրենց ցանկությամբ գրառումները։ Նրանցից յուրաքանչյուրում ամեն երեխայի երազանքն էր գրված, որպեսզի այն իրականություն դառնա։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+

Նմանատիպ նյութեր