211652_close_icon
views-count7111 դիտում article-date 16:55 18-11-2016

ՃՈ-ի պարզաբանումը՝ Րաֆֆի-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկում լուսացույցի անհրաժեշտության մասին Անահիտ Բախշյանի տարածած հայտարարության վերաբերյալ

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օրերս մամլո հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես անդրադարձել էր Երևանի Մալաթիա թաղամասի Րաֆֆի-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկում լուսացույցի անհրաժեշտության խնդրին: Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվել է Րաֆֆի-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկը, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, այն դեռևս լիովին բավարար է խաչմերուկի երթևեկության անվտանգության ապահովման համար և տրանսպորտային միջոցների ու հետիոտների տարբեր ուղղություներով շարժի ինտենսիվությունը չի բավարարում գործող նորմերի պահանջներին՝ խաչմերուկում լուսացույցային օբյեկտ տեղակայելու համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արդեն մշակված և Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի համաձայն՝ Բաբաջանյան փողոցով է անցնելու «Հյուսիս-Հարավ» ծրագրով կառուցվող ավտոճանապարհի Երևան քաղաքը շրջանցող հատվածը, որի կառուցման ժամանակ վերակառուցվելու է նաև Րաֆֆու-Բաբաջանյան փողոցների խաչմերուկը, որի արդյունքում նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: [b]ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր